ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել
Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։



Շուրջ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք:



Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով:



Ստորև կարող եք ծանոթանալ տուժանքների ներման պայմաններին։



ՏՈՒԺԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ



ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներում է 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը և դատական ծախսերը՝



պարտավորվում են մինչև 1 տարի անտոկոս ժամանակաշրջանում մարել մնացած պարտքը կամ



ստանում են վարկ մինչև 4 տարի ժամկետով (վերավարկավորման պայմանները տե՛ս ստորև ներկայացված աղյուսակում):



Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչև **2018 թվականի դեկտեմբերի 31-ը**: Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին և դիմում ներկայացնեն։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/39997235_2044621645561760_2173928341462056960_n.jpg?_nc_cat=0&oh=8ceadd381746d9ac22b428d6f3c06202&oe=5BF7B45E)