Թուրքիան անպատասխան չի թողնի

Թուրքիան անպատասխան չի թողնի
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կպատասխանի ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ սահմանված սանկցիաներին։



Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։



«ԱՄՆ կողմից մեր երկու նախարարի հանդեպ սանկցիաների սահմանումը անպատասխան չի մնա»,- մասնավորապես ասել է Չավուշօղլուն։ Նա նաեւ հայտարարել է, որ սահմանված սանկցիաները ուղղված են հենց Թուրքիայի դեմ եւ որպես միջոց չեն կիրառվում, որպեսզի Անկարային ճնշեն Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու համար։