Կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը․ օրակարգում Սիրիական հակամարտությունն է

Կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը․ օրակարգում Սիրիական հակամարտությունն է
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։



Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվական կայքը։



Հանդիպումը կայանալու է հուլիսի 26-ին՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի ունենալիք «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Վերոնշյալ տեղեկությունը հայտնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ասելով. «Հանդիպման ժամանակ քննարկելու ենք Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը։ Մասնավորապես՝ Թել Ռըֆաթի հարցը, որտեղ կան Սիրիայի քուրդ ահաբեկիչներ։



Այս պահին Թել Ռըֆաթում և Մանբիչում գործերը ցանկալի ուղղությամբ չեն ընթանում, ինչը չի կարելի ասել Աֆրինի, Ջերաբլուսի և Էլ-Բաբի մասով: 4000 կմ տարածք ամբողջովին մեր վերահսկողության տակ է։