Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»
Թուրքիայի Կոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»:



Այս մասին հայտնում է Ermenihaber լրատվական կայքը։



Կոնիայի նահանգի Զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում որոշվել է վերոնշյալ հայկական եկեղեցին վերանորոգել և վերափոխել մշակույթի տան: Աքշեհիրի քաղաքապետի խոսքերով՝ այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը ավարտված են։



Նախատեսվում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։ Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար հատկացվել է 2 մլն թուրքական լիրա։