Բրիտանական ոստիկանությունը շարունակում է Էյմսբերիի գործի քննությունը

Բրիտանական ոստիկանությունը շարունակում է Էյմսբերիի գործի քննությունը
Մեծ Բրիտանիայի Ուիլտշիրի կոմսության ոստիկանությունը շարունակում է Էյմսբերիում նյարդակաթվածային նյութով թունավորման դեպքի հետ կապված քննությունը։ Այս մասին հայտնում է Huffington Post-ը։



Համաձայն հրապարակման, ոստիկանությանը հետաքրքրել է այն կոշիկի խանութում տեղադրված տեսագրող սարքի տեսագրությունը, որտեղ այցելել է Չարլի Ռոուլին թունավորման օրը։ Հայտնի է, որ ոստիկանությունը կվերցնի տեսագրիչ հսկող սարքերի տեսագրությունները թունավորման գործի շրջանակներում՝ ուսումնասիրելու համար։



Նշվում է, որ ոստիկանությունը «Նովիչոկ» նյութի հետքեր է որոնել նաեւ Սոլսբերիի «Եղիսաբեթ թագուհու պարտեզներ» այգու հանրային զուգարաններում։