Կորեայում զոհված ամերիկացի զինվորականների աճյունները կվերադարձվեն ԱՄՆ-ին

Կորեայում զոհված ամերիկացի զինվորականների աճյունները կվերադարձվեն ԱՄՆ-ին
Հայտնի է դարձել, թե Հյուսիսային Կորեան երբ է մտադիր Կորեական 1950-53 թթ պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորականների աճյունները փոխանցելու ԱՄՆ-ին։ Ինչպես հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, աճյունները Փհենյանի կողմից Միացյալ Նահանգներին կփոխանցվեն այս տարվա հուլիսի 27-ին։



Պարբերականի տեղեկացմամբ, Փհենյանն արդեն համապատասխան փայտե արկղերը պատրաստել է տվել, որոնցով փոխանցվելու են աճյունները։ Հազորդվում է նաեւ, որ այդ օրը կհարգվի նաեւ Կորեական պատերազմի զոհերի հիշատակը Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների կողմից։