Հենրի Քիսինջերը ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացման պլան է առաջարկել

Հենրի Քիսինջերը ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացման պլան է առաջարկել
ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացման իր պլանը, որը նաեւ հնարավորություն կտա զսպելու չինական էքսպանսիան։ Այս մասին գրում է The Daily Beast պարբերականը։ Ռուս-ամերիկյան գործակցության այդ պլանի համաձայն նախատեսվում է մշակել ամենասերտ հնարավոր գործակցությունը Ռուսաստանի եւ ռեգիոնի մյուս երկրների հետ, դրանով արդեն ստեղծելով պատնեշ Չինաստանի դեմ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Քիսինջերը առնվազն 3 անգամ հանդիպել է նախագահ Թրամփի հետ այն բանից հետո, երբ վերջինս դեռ 2016-ին առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ ապա հաղթել ընտրություններում։



Պարբերականի խոսքով, սա վկայում է այն մասին, որ քաղաքական վերնախավում Քիսինջերն ունի ահռելի լուրջ հեղինակություն եւ մեծ իշխանություն, չնայած, որ պաշտոնաթող է։ Քիսինջերը նաեւ առաջարկել է, որպեսզի այդ երկխոսության պլանը կյանքի կոչվի Ջարեդ Քուշները, ով հանդիսանում է ԱՄՆ նախագահի խորհրդականը եւ զբաղվում է արտաքին քաղաքականության հարցերով։