Արձանը տեղափոխելու առաջարկ կանեն

Արձանը տեղափոխելու առաջարկ կանեն
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարեւորում է մշակութային կյանքի ապակենտրոնացումը։ Մշակութային կյանքը, ըստ նախարարի, չպետք է կենտրոնանա միայն Երեւանում, պետք է ստեղծվի այնպիսի մարմին, որը, անկախ մշակույթի նախարարի փոփոխությունից, մշակի ռազմավարություն։ Քննարկման ժամանակ նախարարը հիշեց, որ մենք չունենք նաեւ գրաքննադատի ինստիտուտ, իսկ այդ կառույցը կարող է լավ ձեւաչափ լինել։



Հարցին, թե ինչու որոշեցին թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես բացել պատմության թանգարանում, Մակունցն արձագանքեց, որ այս փուլում սփյուռքահայերը շատ են հետաքրքրված Հայաստանի գործընթացներով։ Իսկ ցուցահանդեսը կարեւոր օղակ է, որը նրանց հաղորդակից կդարձնի այդ ամենին։ Պատմության թանգարանի ընտրությունն էլ պատահական չէ՝ այնտեղ հաճախ են բացում ցուցահանդեսներ։ Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի արձանին, ապա Լիլիթ Մակունցը նշեց, որ այն տեղադրվել է՝ առանց հաշվի առնելու մշակույթի նախարարության կարծիքը։ Նախարարությունը Երեւանի քաղաքապետարան կներկայացնի առաջարկություններ, թե որտեղ կարելի է տեղափոխել արձանը։