Լեհաստանում MiG-29 ինքնաթիռ է կործանվել

Լեհաստանում MiG-29 ինքնաթիռ է կործանվել
Լեհաստանում կործանցել է լեհական ռազմաօդային ուժերին պատկանող MiG-29 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Ինքնաթիռը կործանվել է Վարմինսկո-Մազուրսկի շրջանում։ Ունեցած տեղեկությունների համաձայն օդաչուն կարողացել է կատապուլտացվել, սակայն զոհվել է։ Դեպքի վայր հասած բուժբրիգադը հաստատել է օդաչուի մահվան փաստը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերային ուսումնավարժական թռիչքի ժամանակ, Պասլենկա գյուղի մոտ։ Զոհված օդաչուն եղել է բավական փորձառու, ընդհանուր առմամբ օդում գտնվել է 850 ժամ, որից 600-ը նույնատիպ ինքնաթիռով է թռիչքներ կատարել։