Ռուսաստանում կստուգեն DW ալիքի գործունեության օրինականությունը

Ռուսաստանում կստուգեն DW ալիքի գործունեության օրինականությունը
Ռուսաստանի Դաշնային Խորհրդի ինֆորմացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը առաջարկ է ներկայացրել ստուգումներ անցկացնել, թե որքան է օրինական գերմանական DW մեդիաընկերության գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։



Ռուս պատգամավորը նշել է, որ իր հրապարակումներում գերմանական լրատվամիջոցը խախտում է լրագրության էթիկայի եւ ինֆորմացիայի մատուցման բոլոր կանոնները եւ երբեմն էլ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր նյութերում։ Իգոր Մորոզովը կոչ է արել առաջ գնալ եւ կատարել ստուգումներ՝ երկարատեւ լռությունից հետո։