Ռուսաստանը Ալժիրին հասանելիություն է տվել «Գլոննաս» համակարգին

Ռուսաստանը Ալժիրին հասանելիություն է տվել «Գլոննաս» համակարգին
Ռուսաստանը 10 տարով արտոնել է Ալժիրին օգտվել «Գլոննաս» ազդակից, դրանք սեփական սպառազինությունների վրա տեղադրելու համար։ Նշենք, որ նավիգացիոն ազդակները տեղադրվելու են հիմնականում գերճշգրիտ զինատեսակների վրա։



Այս մասին համաձայնագիրը կնքվել էր դեռ անցյալ տարվա աշնանը Ալժիրում։ Իրենց հերթին ալժիրյան կողմը պարտավորվել է չվերավաճառել Ռուսաստանից ստացված «Գլոննաս» համակարգի սարքավորումները երրորդ երկրների եւ չապամոնտաժել դրանք՝ սեփական անալոգները նախագծելու համար։