Կիևը նոր նախապայմաններ է առաջ քաշել ռուս բանտարկյալներին ազատ արձակելու համար

Կիևը նոր նախապայմաններ է առաջ քաշել ռուս բանտարկյալներին ազատ արձակելու համար
Ուկրաինայի ՄԻՊ Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ պատրաստ են փոխանակելու Ուկրաինայում դատապարտված 23 ռուսաստանցիներին նույնքան թվով ուկրաինացի դատապարտյալների հետ։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։ Նա մանրամասնել է, որ փոխանակությունը կարող է իրականացվել եւ որպես փոխանակություն եւ որպես արտահանձնում։



Նա նաեւ ասել է, որ մտադիր է տեղեկացնել Նորմանդական քառյակի ձեւաչափի երկրներին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Ռուսաստանում գտնվող ուկրաինացի բանտարկյալների հետ։