Քրեական հեղինակությունները նույնպես մարդ, անձնավորություններ են․ Օսիպյան

Քրեական հեղինակությունները նույնպես մարդ, անձնավորություններ են․ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից **Hraparak.am**-ը հետաքրքրվեց՝ Վանո Սիրադեղյանի փո՞րձն են կրկնում՝ «գողականների» մասով։



Դա ո՞րն է։



**-Նա էլ գողականներին չէր սիրում, «ռեյդ արեց» գողականների նկատմամբ, բոլորին լարեց Հայաստանից։**



Հարգելիներս, մեր խնդիրը որևէ մեկին լարելը չէ Հայաստանից, այդ Ձեր ասած էդ գողական կոչեցյալները․․․



**-Քրեական հեղինակությունները, այդպես են ասում նաև։**



Այ, քրեական հեղինակությունները, չէ՞, իրենք էլ են նույնպես մարդ, անձնավորություններ, իրենք էլ են ՀՀ քաղաքացիներ, նույնպես ունեն իրավունքներ և պարտականություններ։ Անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք ենթարկվի օրենքին։



**-Վանո Սիրադեղյանը դրանով մտավ պատմության մեջ, մարդիկ մինչև հիմա հիշում են, որ նա քրեական տարրերին չեզոքացրեց, ասաց՝ ես եմ երկրի թիվ մեկ գողը։ Ձեր մոտեցումը ո՞րն է։**



Մեր մոտեցումը հետևյալն է՝ օրենքի առջև բոլորը հավասար են։



**-Դո՞ւք էլ կմնաք պատմության մեջ այս հարցում։**



Պատմության մե՞ջ․․․ Բայց չեմ հասկանում իմաստը պատմության․․․ Բոլորս էլ՝ մենք էլ, Դուք էլ, ներկայիս կյանքն արդեն պատմություն է։



**-Վովա Գասպարյանի օրոք գողականները լայն արտոնություններ ունեին, նույնիսկ ասում էին՝ իրեն էին դիմում, որ կարողանան գալ Հայաստան, ազատ տեղաշարժվել։ Նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ըստ տեղեկությունների, լայն կապեր ուներ քրեական աշխարհի հետ։**



Հայաստանի Հանրապետության դռները բաց են բոլկոր քաղաքացիների համար, բայց օրենքը գերակա է մեր երկրում, պետք ա բոլորը հարգեն։



**-Իսկ Վովա Գասպարյանը արտոնություններ տվե՞լ էր գողականներին։**



Արտոնությունների մասին Դուք կարող եք հարցնել նախորդներին՝ արդյոք եղե՞լ են արտոնություն, թե՝ ոչ։ Ես այդ ոլորտում չեմ եղել, տեղեկացված չեմ եղել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**