Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում կմասնակցի Մունդիալի խաղերին

Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում կմասնակցի Մունդիալի խաղերին
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը հայտարարել է հավաքականի վերջնական կազմը, որը կմասնակցի այս տարի Ռուսաստանում տեղի ունենալի Աշխարհի առաջնությանը: Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը, ով ոտքի կոտրվածք էր տարել, արդեն ապաքինվել է եւ հավաքականի կազմում է:



Հավաքականն ունի հետեւյալ կազմը.



**Դարպասապահներ**՝ Մանուել Նոյեր, Մարկ Անդրե դեր-Շտեգեն, Քեյվին Տրապ



**Պաշտպաններ**՝ Ժերոմ Բոատենգ, Մատիաս Գինտեր, Յոնաս Հեկտոր, Մաթս Հումելս, Յոսուա Կիմիխ, Մարվին Պլատենհարդտ, Անտոնիո Ռյուդիգեր, Նիքլաս Զյուլե



**Կիսապաշտպաններ**՝ Յուլիան Բրանդտ, Յուլիան Դրաքսլեր, Լեոն Գորեցկա, Իլկայ Գյունդոգան, Սամի Հեդիրա, Թոնի Քրոս, Մեսուտ Օզիլ, Սեբաստյան Ռուդի



**Հարձակվողներ**՝ Մարկո Ռոյս, Մարիո Գոմես, Տիմո Վերներ, Թոմաս Մյուլլեր:



Հիշեցնենք, որ Գերմանիան խաղալու է F խմբում Մեքսիկայի, Հարավային Կորեայի եւ Շվեդիայի հետ: