Ավստրիան, ըստ Վլադիմիր Պուտինի, հուսալի գործընկեր է

Ավստրիան, ըստ Վլադիմիր Պուտինի, հուսալի գործընկեր է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիան համարել է Ռուսաստանի համար հուսալի գործընկեր: Այս մասին նա հայտարարել է ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Պուտինը մասնավորապես ասել է, որ նույնիսկ վերջին տարիներին, չնայած բոլոր դժվարություններին երկխոսությունը Վիեննայի հետ երբեք չի ընդհատվել՝ ոչ քաղաքական, ոչ անվտանգության եւ ոչ էլ տնտեսական ոլորտներում, ինչը վկայում է այն մասին, որ Վիեննան ավանդաբար դիտարկվում է Մոսկվայի համար որպես հուսալի գործընկեր: Պուտինը նկատել է, որ Վիեննան եւ Մոսկվան ունեն բավականին ընդհանուր եւ համընկնող շահեր: Ռուսաստանի նախագահը ասել է նաեւ, որ Ռուսաստանը ԵՄ-ն մասնատելու խնդիր չի դրել իր առաջ, այլ ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի ԵՄ-ն լինի միասնական եւ ծաղկուն: