Ի՜մ աղջիկը․․․

Ի՜մ աղջիկը․․․
Սիրուշոյի հայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ կեցցես աղջիկս։



Այս օրերին շատ է շոշափվել Սիրուշոյի՝ ՀՀ երկրորդ նախագահի հարս լինելու հանգամանքը, դերասանը իր գրառումով ցանկացել է հիշեցնել, որ Սիրուշոն ի՜ր աղջիկն է։ Ս տառը հիշեցնում 1՝ ի՜մ աղջիկը։



Հոր գոհունակությունը վերաբերվում է Մայիսի 28-ի տոնական համերգին։



Դերասանը շատ անգամ է պատմել, որ ինքն ու դուստրը` երգչուհի Սիրուշոն, շատ կապված են. «Ինչպես առաջ, այնպես էլ հիմա շատ կապված եմ աղջկաս հետ: Մենք շատ հարցերում ենք իրար նման: Դա Սյուզին էլ է հաճախ նկատում»: Մի առիթով էլ ասել է․ «Կարող եմ ասել, որ ես երկրագնդի ամենաերջանիկ հայրն եմ, որովհետև ամենալավ աղջիկը հենց իմ աղջիկն է: Ես սովորաբար բառեր չեմ շռայլում, սակայն այս դեպքում կարող եմ հստակ ասել, որ երջանիկ հայր եմ»։ Դերասանը հաճախ է հարցազրույցներում կրկնում՝ իմ հրաշք աղջիկ։