ВТБ բանկը դադարեցնում է գործակցությունը Օլեգ Դերիպասկայի բիզնեսների հետ

ВТБ բանկը դադարեցնում է գործակցությունը Օլեգ Դերիպասկայի բիզնեսների հետ
ВТБ բանկը դադարեցնում է իր գործակցային հարաբերությունները գործարար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի բիզնեսների հետ` պայմանավորված վերջինիս հանդեպ սահմանցած սանկցիաներով:



Այս մասին հայտարարել է բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը:



Ինչպես հայտնում է CNBC-ն, այսուհետ բանկը չի տրամադրի դրամական որեւէ հատկացում Դերիպասկային եւ չի իրականացնի նրա, «Русал» եւ նրան պատկանող մյուս ընկերությունների հետ որեւէ ֆինանսական գործառնություն: Կոստինը հավելել է, որ ներկայումս սպասում են լիազոր պետական մարմինների որոշումներին, որոնցով կհանցեն սանկցիաները Դերիպասկայի ընկերությունների վրայից: