Իսրայելի ԿԳ նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելի ԿԳ նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Իսրայելի ԿԳ նախարար Նավթալի Բեննետը կոչ է արել Իսրայելի պառլամենտին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ի պատասխան Թուրքիայի կողմից Իսրայելին ահաբեկչական պետություն անվանելու որակմանը։



Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր դեսպանությունը Իսրայելում Թել-Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ, սկսվեցին բախումներ իսրայելական բանակի եւ պաղեստինցիների միջեւ։ Այդ բախումների առնչությամբ Թուրքիայի նախագահը հրահանգել էր արտաքսել Անկարայում Իսրայելի դեսպանին եւ Իսրայելը որակել որպես ահաբեկչական պետություն։



Նախարար Բեննետը, ելույթ ունենալով Քնեսեթում ասել է, որ Էրդողանը ոտքից գլուխ թաթախված է ահաբեկչության մեջ եւ Իսրայելը չպետք է ստորագրեր Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման համաձայնագիրը։ Իսրայելի ԿԳ նախարարը նաեւ առաջարկել է Իսրայելի վարչապետին քննարկել սիրիացի քրդերի իրավունքների հարցը։