Էկվադորը հավաստիացնում է, որ Ասանժին մեկուսացրել են

Էկվադորը հավաստիացնում է, որ Ասանժին մեկուսացրել են
Էկվադորի ԱԳ նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան հայտարարել է, որ այդ երկրի լոնդոնյան դեսպանատանն ապաստանած Ջուլիան Ասանժը մեկուսացված է արտաքին աշխարհից:



Այս մասին հայտնում է Andes լրատվական գործակալությունը: Էսպինոսան նշել է, որ Ասանժը չունի հասանելիություն համացանցն եւ իրենք հետաքրքրված են, որ Ասանժի խնդիրը հնարավորինս շուտ լուծեն:



Նա նաեւ ասել է, որ էսկվադորյան դիվանագետները մշտական կապի մեջ են բրիտանական իշխանությունների ներկայացուցիչների հետ Wikileaks-ի հիմնադրի հարցով: