ՆԱՏՕ-ում պատրաստ են գործակցել Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարության հետ. գեներալ Պետր Պավել

ՆԱՏՕ-ում պատրաստ են գործակցել Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարության հետ. գեներալ Պետր Պավել
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ազգությամբ չեխ, գեներալ Պետր Պավելը հայտարարել է, որ մի փոքր զարմացած է այն արձագանքով, որն ունեցավ Մոսկվան, կապված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ: «Հայաստանը այն երկրների է, որոնք Ռուսաստանն համարում է իր ազդեցության գոտում գտնվողներից մեկը: Ուստի ինչ որ չափով ես զարմացած եմ, որ չկա ակնհայտ ռուսական միջամտություն հայկական իրադարձությունների զարգացումներին: Սակայն կարծում է, որ շատ բաներ տեղի են ունենում ավելի խորքային մակարդակներում», — հայտարարել է գեներալը «Радио Свобода»-ի հետ զրույցի ընթացքում: Նա նաեւ պատրասկանություն է հայտնել աշխատել Հայաստանի ձեւավորվելիք նոր կառավարության հետ: «ՆԱՏՕ-ն ունի անհատական գործակցության ծրագիր Հայաստանի հետ եւ եթե նոր կառավարությունը Հայաստանի ցանկություն հայտնի, ապա մենք պատրաստ ենք մեր հարաբերությունները ընդլայնել եւ խորացնել», — ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալը: