Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցի լուսանկարը հայտնվել է FT-ում

Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցի լուսանկարը հայտնվել է FT-ում
Միջազգային Financial Times/FT գործարար հանդեսը կազմել է 2018-ի մայիսի առաջին շաբաթվա համար աշխարհում ամենից նշանակալի իրադարձությունների տեսաշարը, որտեղ ներառվել է նաեւ Երեւանում մայիսի մեկին տեղի ունեցած հանրահավաքի լուսանկարը: Լուսանկարի հեղինակը Reuters լրատվական գործակալության կիեւյան թղթակից ֆոտոլրագրող Գլեբ Գարանիչն է: Տեսաշարում լուսանկարներ են ներառվել նաեւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախընտրական արշավից, լուսանկար այն մասին, թե ինչպես են բերման ենթարկում թուրք ակտիվիստին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, ինչպես նաեւ լուսանկար՝ «Ռոմա»- «Լիվերպուլ» հանդիպումից: