Մակրոնը ներկայացրել է Սիրիական կարգավորմամբ զբաղվող Աստանայի եւ Ժնեւի հարթակների մերձեցման իր պատկերացումը

Մակրոնը ներկայացրել է Սիրիական կարգավորմամբ զբաղվող Աստանայի եւ Ժնեւի հարթակների մերձեցման իր պատկերացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հույս ունի, որ մի փոքր խումբ երկրների ջանքերը կօգնեն, որպեսզի հնարավոր լինի որոշակի մերձեցում արձանագրել Սիրիայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Ժնեւյան եւ Աստանայի հարթակները:



«Նոր փոքրիկ խումբը կարող է կամուրջ հանդիսանալ Աստանայի եւ Ժնեւի միջեւ, որպեսզի կայունացվի իրադրությունը ռեգիոնում եւ կապի ուղիներ բացի Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ խմբում կարող են լինել` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան: Հնարավոր է ներգրավվեն նաեւ Գերմանիան եւ Թուրքիան: Մակրոնը ասել է նաեւ, որ այս շրջանակում խորհրդակցություններ վերջին շաբաթներին արդեն ընթանում են, եւ հնարավոր են նաեւ քննարկումներ ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ, ինչին ինքն անձամբ կողմ է: Հետաքրքիր է այն, որ անձամբ Մակրոնը վերապահություն ունի Աստանայի հարթակի հանդեպ, քանի որ գտնում է, որ այն կարող է տանել Սիրիայի մասնատման, սակայն ՄԱԿ հովանու ներքո ձեւավորված Ժնեւյան ֆորմատը համարում է օրինական: