Վաշինգոն-Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը

Վաշինգոն-Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը
Վաշինգոն-Ամերիկայի հայկական համագումարը հետևյալ հայտարարությունն է տարածել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների կապակցությամբ. «Օրեր տևած ոչ բռնի բողոքի ցույցերից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետն այսօր հրաժարական տվեց: Ողջունում ենք հայ ժողովրդին, քաղաքացիական հասարակությանը և ղեկավարությանը: Սա բեկումնային պահ է Հայաստանի և տարածաշրջանի համար:



Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել Հայաստանին՝ գործնականում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ուշագրավ դրսևորման համար և ապահովել Հայաստանի անվտանգությունը: Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին»: