Թրամփն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնըհեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքու քննարկել են Սիրիայի Արեւելյան Ղութայի շրջանի Դումայի բնակավայրում տեղի ունեցած քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին հարցը: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:



Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները տեղի ունեցածի հետ կապված տեղեկություններ են փոխանակել: Հիշեցնենք, որ երեկ, տարածված լուրերի համաձայն, քիմիական հարձակում էր տեղի ունեցել Սիրիայի Արեւելյան Ղութայի շրջանի Դումա բնակավայրի վրա: Զոհվել էր յոթանասուն մարդ, հարյուր մարդ էլ վիրավորվել էր: