Պենտագոնը հերքել է իր առնչակցությունը Հոմսի ավիաբազայի հրթիռակոծմանը

Պենտագոնը հերքել է իր առնչակցությունը Հոմսի ավիաբազայի հրթիռակոծմանը
ԱՄՆ Պնախարարությունը հերքել է իր առնչակցությունը Հոմսի ավիաբազայի վրա երեկ տեղի ունեցած հրթիռային հարձակմանը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Ըստ Պենտագոնի տարածած հայտարարության՝ Պենտագոնը ներկայումս չի իրականացնում ավիահարվածներ Սիրիայում: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը աջակցում է այն բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ներդրվում են Սիրիայում վերջին քիմիական հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: