Աստղագուշակ` ապրիլի 4-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 4-ի համար
**Խոյ**. Զբաղվեք այն ամենով, ինչը կարողանում եք անել դյուրությամբ: Այսօր հնարավոր է, որ կարիք ունենաք աջակցության: Հարազատները ձեզ կօգնեն, նույնիսկ առանց ձեր խնդրելու: Հնարավոր է անակնկալ եւ հաճելի իրադարձություններ լինեն սիրային ճակատում, ինչը կարող է արտահայտվել նաեւ փոքրիկ նվերների տեսքով:



**Ցուլ**. Ոչ մի իրադարձություն, որը կարող է տրամադրություն փչացնել, այսօր չպետք է տեղի ունենա ձեր մոտ: Փորձեք դրական էմոցիաներով եւ հաճելի շփումներով փոխել բացասական միտումները:  Որքան շատ ջանքեր ներդնեք այսօր, այնքան ավելի հավանականությունը կմեծանա, որ հաջողության կհասնեք, սակայն ոչ միանգամից, իսկ արդյունքները կտեսնեք ժամանակի ընթացքում:



**Երկվորյակ**. Օրը բարեհաջող է բազմաթիվ առումներով, այնպես որ կարող եք պլաններ կազմել եւ համարձակ գաղափարներ առաջ քաշել: Աշխատանքի մեջ փորձեք պահպանել սովորական տեմպը եւ թույլ չտալ, որ գործընկերները այն արագացնեն, կամ հավելյալ պարտականություններ դնեն ձեր ուսերին: Սիրային ճակատում օրը կլինի առանց նշանակալի փոփոխությունների



**Խեցգետին**. Օրը հարմար է անձնական պլանները կյանքի կոչելու համար: Կարող եք գնալ մարզադահլիճ, զբաղվել մարզումներով: Հնարավոր է ցանկություն ունենաք զբոսանքի դուրս գալու: Կարող եք մի քանի ժամ այսօր լինել մաքուր օդին: Այսօր խորհուրդ է տրվում հատկապես ուշադիր լինել մարսողությանը:



**Առյուծ**. Այն ամենը, ինչն այսօր դուք պլանավորել եք որպես օրվա անելիք, կկարողանաք ավարտին հասցնել: Ավելին, նույնիսկ հաջորդ օրվա համար կարող եք որոշ գործերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել: Ժամանակ չարժի վատնել անիմաստ խոսակցությունների վրա:



**Կույս**.  Այսօր որեւէ լուրջ բան մի պլանավորեք անելու: Ցանկալի է օրվա մի մասը նվիրել հանգստին եւ ուժերի վերականգնմանը: Կարող եք նույնիսկ փոքրիկ գնումներ կատարել: Օրվա լավ տրամադրությանը կնպաստեն նաեւ խոհանոցում նորարարություններով հանդես գալը:



**Կշեռք**. Եթե բիզնեսի հետ կապված նախագծեր ունեք, ապա կարող եք այսօր կյանքի կոչել: Նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, այսօր դրանք լուրջ հետեւանքներ չեն ունենա: Հատկապես ուշադիր եղեք ֆինանսական գործերին:



**Կարիճ**. Զգուշությամբ վերաբերվեք այն բոլոր առաջարկներին, որոնք ձեզ այնքան էլ վստահելի չեն թվա: Աստղերն այսօր հորդորում են ձեզ ավելի շատ ուշադրություն հատկացնել առողջական հարցերին: Վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծ է: Հատկապես, եթե դրանք սեզոնային հիվանդություններ են:



**Աղեղնավոր**. Այսօր հնարավոր է չկարողանաք շփվել շրջապատի մարդկանց հետ, ինչը պայմանավորված կլինի ձեր ներքին լարվածությամբ եւ նյարդայնությամբ: Հատկապես ուշադիր եղեք այն բոլոր գործերի հանդեպ, որոնք կապված են ֆինանսների հետ: Փորձեք լինել ավելի լայնախոհ եւհամբերատար:



**Այծեղջյուր**. Այս փուլում այն ամենը, ինչը կապված կլինի ձեր մասնագիտական գործունեության հետ, կամ կյանքի սոցիալական ոլորտի, կընթանա դյուրությամբ: Երեկոյան ձեզ սպասում են հաճելի հանդիպումներ եւ հետաքրքիր ժամանաց:



**Ջրհոս**. Օրը խոստանում է լինել հաջող աշխատանքային ճակատում: Հարմար ժամանակ է նաեւ առողջական-վերականգնողական պրոցեդուրաների մասնակցելու համար: Եթե սիրահարված եք, ապա այսօր հաճելի անակնկալներ են սպասվում ձեզ:



**Ձկներ**. Այսօր շրջապատի մարդիկ կփնտրեն ձեր ընկերակցությունը: Ստիպված կլինեք մի շարք հարցերում կարեւոր որոշումներ կայացնել: Ամեն հարցում եղեք խիստ ուշադիր եւ պատասխանատու:** **