Դոնալդ Թրամփը հեթական անգամ մեղադրել է դեմոկրատներին

Դոնալդ Թրամփը հեթական անգամ մեղադրել է դեմոկրատներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների պատճառով իր վարչակազմի ձեւավորման վրա կարող է ծախսվել ավելի քան յոթ տարի:



Այս մասին նախագահ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում:



Թրամփը դժգոհել է, որ իր թիմի ամբողջացման համար առաջադրած թեկնածուների 39%-ը հավանության չի արժանացել դեմոկրատների պատճառով եւ եթե այս վիճակը չփոխվի, ապա տարիներ անհրաժեշտ կլինեն, որ թիմը լրացվի:



Նշենք, որ այս պահին դեռ հաստատման ընթացքի մեջ է Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Մայք Պոմպեոյի թեկնածությունը: