Գյումրիում դանակահարել են երկվորյակ եղբայրների, նրանց վիճակը ծանր է

Գյումրիում դանակահարել են երկվորյակ եղբայրների, նրանց վիճակը ծանր է
Երեկ երեկոյան Գյումրիում հերթական դանակահարությունն է գրանցվել: Անծանոթ անձը կամ անձիք դանակահարել են 35-ամյա երկվորյակ եղբայրների: Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել կայարանամերձ տարածքում: Եղբայրներին տանից դուրս են կանչել, որից հետո ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց:



Գյումրի Բ/Կ մամուլի ծառայությունից **hraparak.am**-ին փոխանցեցին, որ մարտի 20-ին՝ ժամը 20:50-ին շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ի եւ 1982 թվականին ծնված Մանվել Հ.-ն: Մանուկ Հ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատրված վերքեր: Տուժածներն անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Եղբայրները վիրահատվել են, սակայն նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու համար: