Այսօր Միջինք է

Այսօր Միջինք է
Այսօր, ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի կիսվում է Մեծ Պահքի կամ Քառասնորդական պահքի շրջանը: Ըստ եկեղեցական տոնացույցի, այս օրը ունի հատուկ անվանում` Միջինք եւ խորհրդանշում է այն, որ Մեծ Պահքի կեսն արդեն անցել է:



Այն ընկնում է Տնտեսի կիրակիին հաջորդող չորեքշաբթի օրը: Միջինքն ավելի շատ սովորություն է, քան ամրագրված տոն եւայս օրվա հետ կապված ծեսերը կամ ուտեստները ավելի շատ ժողովրդական բնույթի են: Եկեղեցական առումով Միջինքի հետ կապված միացել են Քառասուն նահատակ մանուկների տոնը, եւ որոշ տեղերում Միջինքը եւ Քառասնից մանկանց տոնը նույնացել են:Արդեն այս տոնի պատմական արմատները հասնում ենմինչեւ IV դ., ըստ վարքագրական պատումների, որոնք նահատակվել են Սեբաստիայում, թեեւ մեկ այլ ավանդություն էլ պատմում է, որ Քառասնից մանկանց տոնն հաստատվել է ի հիշատակ Բեթղեհեմում Հիսուսի ծննդյան օրերին Հերովդես արքայի հրամանով նահատակված նորածին տղաների:



Այօսրվա հիմնական խորհրդանիշը գաթան է, որը տարբեր գավառներում կոչվել է բաղարջ, տապլա, միջունք, պրտոն տարի եւ այլն: Կերակրացանկն էլ հիմնականում պահքային բաղադրության հատիկավորներից պատրաստված կերակուրներ են եւ հացերի տեսակներ, որ խորհրդանշում են առատություն, բարեկեցություն: Ի դեպ, շատ գավառներում հայտնի տարեհացը, որ սովորաբար կտրվում է Ամանորիեւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, կտրվել է հենց Միջինքի ժամանակ եւ ընտանիքի անդամներից ում բաժին է ընկել գաթայում կամ տարեհացում պահված ուլունքը կամ մետաղադրամը,տարին նրա համար եղել է հաջողակ:



Qahana.am