Եվրատեսիլյան փաստեր, որոնց մասին քչերը գիտեն
2006 թվականին մեկնարկեց Հայաստանի մասնակցությունը մրցույթում։ Անդրեն առաջինն էր, որը դուրս եկավ եվրատեսիլյան բեմ։ Այդ տարի մրցույթը տեղի էր ունենում Հունաստանում։ Շատերը գիտեն, լսել ու կարդացել են Անդրեի եվրատեսիլյան ելույթի մասին, բայց քչերը գիտեն, որ Անդրեի հետ մրցույթ էր մեկնել նաև երգչուհի Շպռօտը՝ որպես մրցույթի առաջին բեկ-վոկալիստ։
2007 թվականին Հայաստանը արդեն փորձ ձեռք բերած 2-րդ անգամ պետք է մասնակցեր մրցույթին։ Եթե նախորդ առանց երկմտելու ընտրությունը կանգ էր առել Անդրեի վրա, ապա այդ տարի տեղի ունեցավ նախընտրական փուլ, որտեղ հաղթեց Հայկոն և մեկնեց Ֆինլանդիա։ Կրկնելով Անդրեի արդյունքը՝ նա մրցույթից վերադարձավ 8-րդ հորիզոնականով։ Հայկոյի ելույթի, կատարման մասին շատերը գիտեն, սակայն քչերը կհիշեն, որ Հայկոյի հետ բեմում «հնդկական վայրի ցեղերին բնորոշ հանդերձանքով» ներկայացել էին բեք-վոկալիստներ Տիգրան Պետրոսյանը, Գոգան։
2008 թվականին Հայաստանը 3-րդ անգամ մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Այս անգամ այն տեղի էր ունենում Սերբիայում։ Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը առանց երկմտելու որոշեց՝ Հայաստանը կներկայացնի Սիրուշոն։ 4 երգերից ընտրվեց ամենահաջողը՝ «Քելե-քելեն», որը զբաղեցրեց մրցույթում 4-րդ հորիզոնականը։ Շատերը մինչ օրս Սիրուշոյի մասնակցությունը համարում են լավագույնը Հայաստանի եվրատեսիլյան պատմության մեջ։ Սակայն քչերը գիտեն, որ այդ տարի Սիրուշոյի բեք-վոկալիստների շարքում Տիգրան Պետրոսյանի հետ նաև Ռազմիկ Ամյանն էր։
2009 թվականին հայաստանյան նախընտրական հերթական մրցույթը մեկնարկեց, որին մասնակցում էր նաև Տիգրան Պետրոսյանը՝ արդեն որպես մեներգիչ։ Սակայն նրա բախտը չբերեց․ նախընտրական փուլում հաղթեցին Ինգա, Անուշ Արշակյանները և մեկնեցին Մոսկվա։ Այդ տարի Հայաստանի պատվիրակության ելույթի ժամանակ բեք-վոկալիստներ չեղան։ Փոխարենը քույրերը մրցույթի պատմության մեջ մնացին «ֆանագրամա քույրեր» անունով, քանի որ անթերի կատարեցին եվրատեսիլյան երգը։
_Շարունակելի_
Կարծիքներ