Ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյացված ծաղկակաղամբից

Ընտանիքի անդամները թունավորվել են պահածոյացված ծաղկակաղամբից
Հունվարի 29-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային վարակ` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 37-ամյա Մարինե Բ.-ն, 14-ամյա Գարիկ Ս.-ն, 58-ամյա Թամարա Ս.-ն և 39-ամյա Վալերիկ Ս.-ն:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված անձինք իրենց տանն ընթրիքի ժամանակ կերել են պահածոյացված ծաղկակաղամբ, ինչից հետո տեղափոխվել են հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: