Բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի

Բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի
Լուսանկարներն արվել են արբանյակի միջոցով և տեղադրված են Google Earth ծրագրում, որը թույլ է տալիս տեսնել 2000 թվականից ի վեր կոնկրետ տարածքում տեղի ունեցած լանդշաֆթային փոփոխությունները, ինչպես նաև շենքերի կառուցումը կամ հների ապամոնտաժումը: Եվ ահա ստորև բերված լուսանկարներից հստակ երևում է, որ, մինչդեռ այդ գոտում կային ծառեր, թփեր, նույնիսկ` լողավազան, որը ժամանակին գրավում էր հարակից շենքերի երեխաներին: Մի քանի մետր դեպի հարավ գտնվող հատվածում էլ` ավելի փոքր գոտում հայտնվել է կաթսայատուն` կրկին կանաչ գոտու փոխարեն:



Ավելին, սույն կենտրոնի ղեկավարությունը, կառուցելով նոր մասնաշենք, ամեն ինչ անում է, որ ցանկապատ տեղադրի Մանանդյան 9 շենքի հետնամասում` բնակիչների ուղիղ պատուհանների առաջ` շատ փոքր հեռավորության վրա: Նորմերով պատ տեղադրելու դեպքում այդ պատի գոյություն անիմաստ կլինի: Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, այդ կենտրոնի ղեկավարությունը շարունակում է «համոզել» նրանց: Ավելին, անցած տարվա նոյեմբերի կեսին այդտեղ առանց թույլտվության սկսվել էին պատի կառուցման աշխատանքներ, որոնք կանխվել են իմ կողմից (լուսանկարները կցվում են): Սույն լուսանկարների հետքերով պետք է պարզեմ, թե որ մարմինն է թույլ տվել ավերել մի ամբողջ կանաչ գոտի և կառուցել ավտոկայանատեղի և կաթսայատուն:



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27498015_1772131653081635_929792583_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=8ee2839398f8401062c1c1e3c11818a1&oe=5A716B62)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27399935_1772131676414966_311436555_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=21fa8461d2f29eb917eb253b2d5ea350&oe=5A71475E)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27394785_1772132233081577_607504556_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=eaa6126f442621709e52a106c3898939&oe=5A711AC9)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27394918_1772132309748236_91200973_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=9cdce0b7b1c2070e2c6c2db094fd4e8d&oe=5A718E97)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27495765_1772132409748226_858865031_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=852c8b890945a2797eddd91f1be86395&oe=5A717A91)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27497719_1772132889748178_1264148622_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=bf4305709954cfc57837c05d66735802&oe=5A706495)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27395136_1772132989748168_28993684_n.png?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=975d75cb45cc369cd3daf6de095d56f6&oe=5A7186F4)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27497691_1772133676414766_600083409_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=901c980434aee68056931f741fd8c877&oe=5A716821)



![](https://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/27399577_1772134046414729_1490989815_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=34b0802f2aab436c7a9a37caf9a48a7d&oe=5A7157BC)



**Արայիկ Հարությունյան**



Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ



ԵԼՔ խմբակցություն