ԿԳՆ կրթության տեսչական մարմնում ճառ ասող կա, զանգ կախող չկա

ԿԳՆ կրթության տեսչական մարմնում ճառ ասող կա, զանգ կախող չկա
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը ԿԳՆ վերահսկողություն իրականացնող մարմինն է, մարմինը օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:



ԿԳՆ համակարգում գործող մարմնի աշխատողների քանակը կազմված է 42 հաստիքից, սակայն նայելով ԿԳՆ պաշտոնական կայքում ստորաբաժանման կառուցվածքը եւ նշանակումները, հասկացանք․ որ այսօրվա դրությամբ ճառ ասող ունեն, զանգ կախող չունեն․ 42 աշխատակիցներից կազմված հաստիքացուցակում 13-ը պետեր ու պետի տեղակալներ են՝ տեսչական մարմնի պետ՝ 2 տեղակալով և 1 խորհրդականով, հանրակարթության վարչության, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության, ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության պետեր՝ իրենց տեղակալներով և այլն։ Հասկանալի է, որ նորանշանակ պետը դեռ չի հասցրել բոլորի հրամանները տալ՝ առայժմ հրամանագրված են միայն ղեկավարները։ Բայց դա նշանակում է, որ տեսչական մարմնի աշխատանքն առնվազն պարալիզացված է։ Ովքեր են կատարում այսօր բուն աշխատանքը, մնում է անհայտ։ Համենայն դեպս մինչ այն պահը, երբ շարքային աշխատակիցները նշանակված չեն, տեսչական մարմինը լիարժեք չի գործելու։



Պատկերը շատ նման է բանակային կյանքից մեզ հայտնի ճաշարանի վերակարգին, երբ հերթապահին հաջորդում են տեղակալն ու տեղակալի տեղակալը, իսկ սեղանները մնում են դատարկ։



**Կորյուն Սիմոնյան**