Երեկ Արայի լեռան վրա ձնաբքի մեջ հայտնված ալպինիստներից մեկը կորել է․ նրան հայտնաբերել են մահացած

Երեկ Արայի լեռան վրա ձնաբքի մեջ հայտնված ալպինիստներից մեկը կորել է․ նրան հայտնաբերել են մահացած
Երեկ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող Արայի լեռան հատված, որտեղ, ըստ ԱԻՆ-ի փոխանցած նախնական տվյալների, ձյան շերտի փլված­քից արշավախմբի ղեկավար՝ 1980 թ. ծնված Է. Ն.-ը, արշավախմբի անդամներ՝ 1982 թ. ծնված Ն. Ս.-ը և 1996 թ. ծնված Հ. Հ.-ը գլորվել են դեպի ձորակը, ինչի հետևանքով Է. Ն.-ը և Հ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներ:



Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը արշավախմբի անդամները հայտ­նաբերել են Ն.Սիմոնյանի դին: