«Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում երեք մարդ է վիրավորվել

«Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում երեք մարդ է վիրավորվել
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ հունվարի 28-ին, ժամը 21:52-ի սահմաններում, բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) և «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ղ.): 



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» վարորդը և ուղևորներ՝ 1985 թ. ծնված Կ. Ք.-ը, 1988 թ. ծնված Կ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: