Քեմբրիջի դքսուհին նվիրաբերել է իր մազերը՝ մանկական կեղծամներ պատրաստելու համար

Քեմբրիջի դքսուհին նվիրաբերել է իր մազերը՝ մանկական կեղծամներ պատրաստելու համար
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նվիրաբերել է իր մազերի մի մասը այն կազմակերպությանը, որը մանկական կեղծամներ է պատրաստում քաղցկեղ ունեցող երեխաների համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Նշվում է, որ նվիրաբերված մազերի երկարությունը կազմում է 17 սմ:



Նշվում է նաեւ, որ դքսուհու վարսահարդարը անանուն եղանակով է փոխանցել մազերը քիմիաթերապիայի ընթացքում սեփական մազերը կորցրած քաղցկեղ ունեցող երեխաների համար կեղծամներ պատրաստող կազմակերպությանը, որը գտնվում է Քեսինգտոնի շրջանում: