Լույս չի լինելու Երեւանում մարզերում

Լույս չի լինելու Երեւանում մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 29-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`



**Երեւան քաղաքի՝**



10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 12-րդ մուտքը եւ հարակից հանրային բաժանորդները, Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները,



**Արարատի մարզի՝**



10։00-14։00 Եղեգնավան գյուղը մասնակի,



**Վայոց Ձորի մարզի՝**



10։00-16։00 Արտավան գյուղը մասնակի,



**Կոտայքի մարզի՝**



10։00-13։00 Վերին եւ Ներքին Պտղնի գյուղերը, «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնը մասնակի, ՃՈ անցակետը, «Տիգարբո» ՍՊԸ-ն, հարակից արտադրական տարածքները եւ հանրային բաժանորդները,



**Շիրակի մարզի՝**



10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղի նոր գյուղի տարածքը,



10։00-16։00 Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղը, «ԱրմենՏել», «ՎիվաՍել ՄՏՍ» եւ «Յուքոմ» ընկերությունների կայանները, Մարալիկ քաղաքի Թումանյան, Երիտասարդական փողոցները, Լանջիկ, Քարաբերդ եւ Ձիթհանքով գյուղերը,



12։00-14։30 Արթիկ քաղաքի Փոքր Մանթաշ գյուղի հյուսիսային մասը,



**Տավուշի մարզի՝**



11։00-12։00 Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Օրջոնիկիձե փողոցները մասնակի,



**Սյունիքի մարզի՝**



10։00-16։00 Խնածախ, Վահատուր, Խոզնավար գյուղերը,



11։00-15։00 Վերիշեն գյուղը մասնակի,



11։30-16։00 Սվարանց գյուղը մասնակի: