Միացյալ Նահանգները RIA Global-ից պահանջել է գրանցվել որպես արտասահմանյան գործակալ

Միացյալ Նահանգները RIA Global-ից պահանջել է գրանցվել որպես արտասահմանյան գործակալ
Միացյալ Նահանգները պահանջել է, որպեսզի Sputnik ռադիոկայանի համար լրատվական կոնտենտ արտադրող RIA Global ընկերությունը գրանցվի որպես արտասահմանյան գործակալ: Այս փաստը առաջ է բերել Մոսկվայի կտրուկ հակազդեցությունը: Ինչպես հայտնում է RT-ն, Մոսկվան արդեն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, նշելով, որ Վաշինգտոնի այս քայլերն խոչընդոտում են լրագրողական հանրույթների նորմալ աշխատանքին եւ հիմք ծառայում ամենատարբեր սահմանափակումների համար: Ռուսական իշխանությունների կողմից տարածված հայտարարության մեջ այդ քայլը որակվում է որպես հարված ռուս-ամերիկյան հարաբերություններին եւ մամուլի ազատության իրավունքի ոտնահարում: