Թե ինչպես է աշխատում Շենգավիթի փառապանծ ոստիկանությունը (ֆոտո)

Թե ինչպես է աշխատում Շենգավիթի փառապանծ ոստիկանությունը (ֆոտո)
«Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։ Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։ Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ են դրանք պահպանվում («արդյունավետ բանակցությունները» տեղի են ունեցել 12։30-13։00 ։ճ)։ Հ.Գ. Շենգավիթի ոստիկանությունը վատագույնն է Երևանում։ Հ.Գ.Գ. Բա տականքին ե՞րբ եք հանելու համազգեստի մեջից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ **Արայիկ Հարությունյանը**։