78 ահաբեկիչ է ոչնչացվել Ռուսաստանում 2017 թվականին

78 ահաբեկիչ է ոչնչացվել Ռուսաստանում 2017 թվականին
Ընթացիկ տարում Ռուսաստանում ոչնչացվել է 78 ահաբեկիչ եւ նրանց սատարող անձաինք: Ընդհանուր առմամբ այս տարում ձերբակալվել է 1018 բանդիտ: Այս մասին հայտարարել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ներկայացնելով Անվտանգության դաշնային ծառայության այս տարվա կատարած աշխատանքները: Բորտնիկովը ուշադրության է հրավիրել այն հանգամանքի, վրա, որ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների հետ կապված Մոսկվայում նախատեսված ենեղել իրականացնել ահաբեկչական մի շարք բռնարարքներ, որոնց հատուկ ծառայությունները կանխել եւ չեզոքացրել են: Ընդ որում, բռնարարքի կազմակերպիչները եղել են Կենտրոնական Ասիայի բնակիչներ եւ պատկանել են ԻՊ խմբավորմանը: Ներկայացնելով անվտանգության ծառայության տարեկան հաշվետվությունը Ալեքսանդր Բորտնիկովը մանրամասնել է, որ չեզոքացվել է 18 խոշոր հարձակում, 56 ընդհատակյա ահաբեկչական խումբ: Ռուսաստան թույլ չի տրվել մուտք գործել 17,5 հազար օտարերկրացու, իսկ 80 անձի ելքն էլ Ռուսաստանի տարածքից արգելվել է: Բանախոսը նշել է, որ նախկինի նման հատկապես մտահոգիչ է Մերձավոր Արեւելքը, որտեղի էլ հիմնական հոսքն է նկատվում հանցավոր խմբերի կամ ահաբեկիչների ու նրանց սատարողների: