Դեռեւս պարզ չէ դեպի Եգիպտոս ռուսական ավիաընկերությունների թռիչքների վերականգնման ժամկետները

Դեռեւս պարզ չէ դեպի Եգիպտոս ռուսական ավիաընկերությունների թռիչքների վերականգնման ժամկետները
Դեռեւս պարզ չէ, թե երբ ռուսական ավիաընկերությունները կվերականգնեն թռիչքները դեպի Եգիպտոս, որը դադարեցվել էր անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը վկայակոչելով իրադրությանն իրազեկ իր աղբյուրների փոխանցած տեղեկություններին: Հաղորդման մեջ նշվում է, որ երկու կողմերը դեռեւս նույնիսկ այս օրակարգով բանակցություններ սկսելու համաձայնություն չունեն: Նշենք, որ Մոսկվան Կահիրեի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր այս տարվա փետրվարից սկսած: Հատկապես սպասվող Ամանորյա եւ Ս. Ծնդդյան արձակուրդային սեզոնին ընդառաջ այս հարցը եգիպտական կողմի մոտ լուրջ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ռուսական ուղղությունը եգիպտական տուրօպերատորների համար ամենից եկամտաբեր ուղղություններից էր հանդիսանում: