Ռուստաստանի ուղարկած անվճար շարժական կլինիկան՝ Հյուսիսային պողոտայում

Ռուստաստանի ուղարկած անվճար շարժական կլինիկան՝ Հյուսիսային պողոտայում
Մի քանի օր է՝ Երևանի Հյուսիսային պողոտայում շարժական կլինիկա է գործում։ Դրա վրա հայերեն ու ռուսերեն լեզուներով գրված է՝ «Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի Դաշնությունից»։ Երեկ ողջ օրը մարդիկ հերթ կանգնած սպասում էին, որ մտնեին կլինիկա և ստուգվեին։ **Hraparak.am**-ը օրվա վերջում՝ արդեն ուշ ժամի ֆիքսեց, որ կլինիկան դեռ գործում է ոև բավականին հերթ կա գոյացած ռոսւական օգնությամբ այս շարժական կլինիկայից օգտվելու համար։ Այս ամենը ուշագրավ է հատկապես այս օրերին Հայաստանում բարձրացած հակառուսական տրամադրությունների ֆոնին․ մի կողմից մարդիկ դժգոհում են Ռուսաստանից՝ Հայաստանին դավաճան կնոջ կարգավիճակում տեսնելու համար, մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը անվճար բժշկական օգնություն է ցուցաբերում հայ ժողվորդին շարժական կլինիկայի տեսքով։