Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին

Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին
2017-ի դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։ Տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվության ծառայությունը։



Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: