Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստը մնացել է անփոփոխ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:



Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: 



Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):