Կկարողանաք ստեղծել հավելված, եթե նույնիսկ չեք կարող կոդ գրել

Կկարողանաք ստեղծել հավելված, եթե նույնիսկ չեք կարող կոդ գրել
Թարա Ռիդի առաջին ընկերությունը` Kollecto-ն, ներկայացնում է իրենից Netflix ոճի հավելված, որը առաջարկում է մարդկանց անհատականացված արվեստի գործեր: Հավելվածի ալգորիթմը բավական լավ էր կառուցված եւ աշխատում էր հիանալի, սակայն զարմանալին այն էր, որ Թարա Ռիդը չգիտեր կոդ գրել, ինչի մասին նաեւ ինքն է պատմել BBC-ի հետ զրույցում, նշելով որ այդ փաստը շատերին է հետաքրքրել եւ շատերն են դիմել իրեն` իմանալու համար, թե ինչպես է նա արել դա:



Հենց այդ իրողությունն է, որ ծնունդ է տվել նրա երկրորդ ստարտափին` Without Code Apps-ին: Այն արդեն մրցունակ դպրոց է, որը գործում է արդեն մեկ տարի եւ կարողացել է կազմակերպել ցանկություն հայտնածների 13%-ի ուսուցումը: Apps Without Code-ում ուսուցումը հեռահար է, շաբաթական մեկ անգամ եւ իրականացվում է անհատական օնլայն դասընթացի միջոցով: Թարա Ռիդը նշում է, որ իրենք աշխատում են խուսափելով կոդերից եւ նույնիսկ ունեն կարգախոս, որ եթե չունես $ 10 000 (£ 7500) ծրագրավորողին վճարելու համար, ապա կարող ես այս դպրոցի միջոցով` ինքնուրույն, առանց կոդերի հավաքել սեփական հավելվածը:



Նշենք, որ Թարան նախկինում աշխատել է Squarespace, Google եւ Microsoft ընկերություններում որպես շուկայագետ: Microsoft-ում էլ հիմնադրել է իր առաջին ընկերությունը որպես օժանդակ նախագիծ: Նա հավատում է, որ ցանկացած մեկը կարող է սեփական կայքը եւ հավելվածը ստեղծել, եթե իմանա, թե կոնկրետ ինչ գործիքներ պետք է օգտագործի: Ստարտափի հեղինակը կարծում է, որ արդեն հաջորդ տարի Apps Without Code-ը կունենա տարեկան մեկ միլիոն դոլար եկամուտ եւ նա կշարունակի ուսուցանել մարդկանց բիզնես մոդելներ կազմել հատկապես այն ոլորտներում, որտեղ դեռ թուղթն ու գրիչը կիրառվում են:



Նյութը պատրաստվեց [Ըդվենս Լաբում](https://advancelab.info/)