ԱՄՆ-ն ապրում է քաղաքական տրասնֆորմացիայի բարդ փուլ. Սուրենյանց

ԱՄՆ-ն ապրում է քաղաքական տրասնֆորմացիայի բարդ փուլ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«The Economist-ը և YouGov-ը հարցում են անցկացրել ԱՄՆ քաղաքացիների շրջանում, որոնց 52%-ը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է մնա համաշխարհային "ամենակարևոր գլոբալ լիդերը"՝ անկախ աֆղանական իրադարձություններից։ Հանրային տրամադրություններն, իհարկե, հակասում են Բայդենի այն դիտարկմանը, թե Աֆղանստանից ԱՄՆ դուրս գալով` ավարտում է այլ երկրների վերակառուցման փորձերի դարաշրջանը։ Սակայն սա ավելի շատ խոսում է ոչ թե կոնկրետ Բայդենի ֆիակոյի կամ հանրային տրամադրությունների ոչ ադեկվատության, այլ ԱՄՆ-ում սաղմնավորվող քաղաքական բազմաշերտ ճգնաժամի մասին՝ իր ներքին ու արտաքին դրսևորումներով։ ԱՄՆ-ն ապրում է քաղաքական տրասնֆորմացիայի բարդ փուլ։ Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ նման ճգնաժամերից պետություններն ավելու ուժեղացած են դուրս գալիս։ Ինչևէ, կապրենք՝ կտեսնենք»։