Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Գերմանիայի հետ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Գերմանիայի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական հայտացուցակը Գերմանիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում։

Հայտացուցակում չեն ընդգրկվել Անատոլի Այվազովը, Անդրե Կալիսիրը, Դավիդ Դավիդյանը, Արշակ Կորյանը և Ժիրայր Շաղոյանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Գերմանիայի հավաքականը խաղադաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի հավաքականը՝ ծիրանագույն մարզաշապիկով։