ՀՀԿ-ն ու «Ելքը» կռվեցին, «Երկիր Ծիրանիի» բաժակը կոտրվեց... (լրագրային շանսոն)

ՀՀԿ-ն ու «Ելքը» կռվեցին, «Երկիր Ծիրանիի» բաժակը կոտրվեց... (լրագրային շանսոն)

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են այցելել Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Համապատասխան հաղորդագրության մեջ նրանք նշել են, որ Երևանում մտադիր են այցելել նոր հակամարտության գոտի` քաղաքապետարան և քննարկել ավագանու նիստերի ժամանակ խաղաղապահներ տեղակայելու նպատակահարմարության հարցը:



***



ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել Երևանի քաղաքապետարանից, որ «Ելք»-ի ավագանու անդամը ՀՀԿ-ի ավագանու անդամին սպառնում է երկու մատով խեղդել և օֆ չանել:



Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, սակայն ավագանու անդամներից ոչ մեկը մյուսի դեմ ցուցմունք չի տվել: Ոչ տեսել ենք, ոչ լսել` ասել են խմբակցություններից:



***



 ԱԺ-ից Էդմոն Մարուքյանը մատ է թափ տվել Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամների վրա, թե ձեզ նորմալ պահեք, չգիտե՞ք ում հետ գործ ունեք ի դեմս «Ելք»-ի ավագանու: Մեր հարցին` բա «աբառոդկա չեք ֆռռո՞ւմ», ՀՀԿ-ական աղբյուրը պատասխանեց. «Արա, ախպեր, ի՞նչ աբառոտկա, բա որ հանկարծ Նիկոլի բարձրախոսը միացնեն»:



***



Անահիտ Բախշյանը` Ալեն Սիմոնյանին.



- Լավ հիշեցրեցիր, Ալեն ջան, պետք է բողոք գրել ՀՀ ԿԳ նախարարին` դրոոցական ծրագրերից Ղազարոս Աղայանի «Ծիտը» բանաստեղծությունը հանելու համար:



***



ՀՀԿ-ն ու «Ելքը» կռվեցին, «Երկիր Ծիրանիի» բաժակը կոտրվեց...



***



Կարծիք կա, որ Երևանի ավագանին Գյումրու և Վանաձորի ավագանուն ցույց տվեց, թե որտեղ են ձմեռում սպիտակ արջերը: Գյումրու ավագանու անդամներից մեկը, սակայն, համամիտ չէ այդ տեսակետին:



- Մեզի կաշեն ըշտը,- ասաց նա:



Էդիկ Անդրեասյան



Լուսանկարը` Աննա Պապիկյանի