Կյանքի կանոններ Գի դը Մոպասանից

Կյանքի կանոններ Գի դը Մոպասանից

19-րդ դարի ֆրանսիացի գրող։



Սիրային խոսքերը միշտ նույնն են, բայց կարեւոր է, թե ո՞վ է ասողը։



Այո, սերը միակ ուրախությունն է այս կյանքում, մենք ենք հաճախ ամեն ինչ փչացնում՝ չափազանց շատ պահանջելով սիրուց։



Ո՞ր կինը չէր ենթարկվի, բուռն, հանկարծակի բորբոքված կրքին, եթե չվախենար, որ վայրկենական երջանկությանը կփոխարինի դառը արցունքները եւ խայտառակությունը։



Երբեմն իլուզիաներիդ համար այնպես ցավագին ես լաց լինում, որքան՝ մահացածի։



Կյանքն այդան էլ վատը, կամ լավը չէ, որքան մտածում ենք։



Որքան տխրություն կա այն սենյակում, որտեղ դու մենակ ես։



Շնչել, ուտել, խմել, ջանալ, այս ամենը նշանակում է դանդաղ մահանալ։ Ապրելը ի վերջո նշանակում է՝ մեռնել։



Կյանքը սարի պես է, բարձրանում ես դանդաղ, իջնում՝ արագ։



Կանայք միշտ ինչ-որ անիրական մի բանի են սպասում, ոչ այնպիսի մի բան, որ իրականում գոյություն ունի։



Փարիզում ավելի լավ է արյուն չունանել, բայց ոչ երբեք՝ ֆրակ։



Երբեք պետք չէ խառնվել ուրիշների գործերին, թող մարդիկ վարվեն իրենց խղճի թելադրանքով։



Ամերիկան նրան անորոշ երկիր էր թվում, որտեղ մարդիկ գնում էին հարուստ ապրելու համար եւ երբեք չէին վերադառնում։



Երբ ես սիրահարված եմ, ամբողջ աշխարհը դադարում է գոյություն ունենալ։



Որքան անհեթհեթ է ստեղծված աշխարհը։



Կիրքը օրենքներ չի ճանաչում։



Ինձ դուր է գալիս այդ քահանան, նա գործարքներ չի անում։



Մեծագույն նկարիչները նրանք են, ովքեր մարդկանց ներշնչում են իրենց իլուզիաները։



Դեկտեմբերը բոլոր ամիսներից ամենասեւն է, կարծես տարվա սեւ խոռոչը լինի։



Ուժեղ անհատականություններն, այսպես, թե այնպես, հասնում են իրենց ուզածին։



Եթե կանայք ինչ-որ բան չգիտեն, միշտ գոնե կռահում են։



Ցանկացած անկեղծ հավատամք արժանի է հարգանքի։



Սեւ բառերը՝ ճերմակ թղթի վրա, դա հենց մերկ հոգին է։



Աշխեն Քեշիշյան