Միջերկրական ծովում ձկնորսական նավ է խորտակվել, կա հինգ զոհ

Միջերկրական ծովում ձկնորսական նավ է խորտակվել, կա հինգ զոհ

Միջերկրական ծովում, Պորտ Սայիդ շրջանում, Եգիպտոսի ափերի մոտ, տեղի է ունեցել նավաբեկություն: Խորտակվել է ձկնորսական նավ: Զոհվել է հինգ մարդ: Ինչպես հայտնում է ОН-ТВ-ն, միջադեպի մանրամասները դեռեւս ճշտվում են: Նշենք, որ Պորտ Սայիդը եգիպտական խոշորագույն նավահնգիստն է Միջերկրական ծովում: Հավելյալ տեղեկություններ եգիպտական իշխանութունները դեռ չեն հրապարակել: